Հարավային Կորեայի իշխանություններն արձագանքել են իրենց հյուսիսային հարևանի վերջնագրին, որով պաշտոնական Փհենյանը պահանջում էր ներողություն խնդրել՝ կապված Սեուլում հակակոմունիստական ցույցի ընթացքում Հյուսիսային Կորեայի դրոշներն այրելու հետ։ «Ցավալի է, որ Հյուսիսային Կորեան մեր ԶԼՄ–ների հաղորդագրություններն օգտագործում է սպառնալիքների համար»,–հայտարարել է Սեուլի ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Հարավային Կորեան պատրաստ է կտրուկ պատասխանել ԿԺԴՀ–ի ցանկացած սադրանքի։
Հարավային Կորեան արձագանքել է Փհենյանի վերջնագրին