Լրահոս

16.04.2013 10:09


Մեկ տարում արտագաղթի տեմպերն աճել են 53,7 տոկոսով

Մեկ տարում արտագաղթի տեմպերն աճել են 53,7 տոկոսով

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է 22,1 հազարով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելացել է 53,7 տոկոսով:

«ՉԻ». Փաստորեն ընդամենը մեկ տարվա ընթացքում արտագաղթի տեմպերը աճել են 53,7 տոկոսով: Իշխանություններն, իհարկե, հիմա կսկսեն արդարանալ, թե միշտ էլ հունվար-փետրվար ամիսներին մեկնողներ շատ են լինում, որովհետև «խոպանչիները» վերադառնում են Ռուսաստան, բայց հիշեցնենք, որ 53,7 տոկոս աճն արձանագրվել է նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ, այսինքն՝ անցած տարի էլ էին գնում, բայց տեմպերը կատաստրոֆիկ աճել են: Կարելի է չկասկածել, որ այս տվյալների հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը կվերանշանակվի վարչապետի պաշտոնում: Մարդը, փաստորեն, 53,7 տոկոսով ակտիվացրել է պայքարը հեղափոխական գործընթացների դեմ և միաժամանակ մեծացրել՝ դրսից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հետագա աճի հնարավորությունը: Մնում է կարողանա շատից-քչից հոդաբաշխ բացատրություն տա, թե ինչպե՞ս է պատահում, որ նույն երկրում, միաժամանակ և տնտեսությունն է աճում, և արտագաղթը»:

Այս խորագրի վերջին նյութերը