Լրահոս

16.04.2013 09:59


Վարդան Օսկանյան. «Ընտրե՛ք ու պահանջե՛ք» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Ընտրե՛ք ու պահանջե՛ք» (տեսանյութ)

Նոր Խարբերդը գտնվում է Երևանի տարածքում, բայց այստեղ մայրաքաղաքի մասին հիշեցնող ոչինչ չկա: Շենգավիթ վարչական շրջանի մաս կազմող Նոր Խարբերդի բնակիչները չգիտեն, թե ինչու են համարվում մայրաքաղաքի բնակիչ, երբ ամենահեռավոր գյուղում ապրողն իրեն կարող է շատ ավելին թույլ տալ, քան իրենք: Գործող քաղաքային իշխանության վերընտրման դեպքում նրանց աղոտ հույսն անգամ կկորչի: Բնակիչներն իրենց հոգսաշատ առօրյան ներկայացրեցին Երևանի ավագանու ԲՀԿ թեկնածու Վարդան Օսկանյանին: 

Ընտրությունից ընտրություն գործող իշխանությունը խոստումներ է տալիս. խոստացել են ջրագիծ քաշել, բայց գործն անգամ կեսին չի հասել: Տասնամյակներ է, ինչ այստեղ մարդիկ ապրում են, բայց առայսօր լուծված չէ նրանց կարգավիճակի հարցը: Փաստացի բնակիչ են, սակայն երբ գործարքի անհրաժեշտություն է լինում՝ որևէ բան չեն կարողանում ձեռնարկել: ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավորները հետամուտ են այս հարցին, բնակիչների հետ խորհրդարանական լսումներ են կազմակերպել, որպեսզի հարցը բարձրացնեն նաև կառավարությունում: 
«Ընտրե՛ք ու պահանջե՛ք»,-ասաց Վարդան Օսկանյանը: Սրտացավ վերաբերմունքի դեպքում չեն լինի այն բյուրոկրատական քաշքշուկները, որոնց բախվում են խարբերդցիները: 

Բնակիչները, վկայակոչելով բազմաթիվ օրինակներ, նշեցին, որ առկա է վախի մթնոլորտ, այլապես ԲՀԿ անդամների հետ հանդիպման կգային ավելի շատ մարդիկ: 
Բնակիչները նշել են, որ հույսը ԲՀԿ-ի աջակցությունն է ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ այլ հարցերում: Վստահ են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հնարավոր է լուծված տեսնել բազմաթիվ հարցեր, ուստի մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը հենց ԲՀԿ-ին են տալու իրենց վստահության քվեն:

Այս խորագրի վերջին նյութերը