Լրահոս

15.04.2013 17:40


ՀՀԿ-ն ընդդեմ Տարոնի

ՀՀԿ-ն ընդդեմ Տարոնի

Իշխանության ներքին օգտագործման և խիստ գաղտնի վերջին սոցհարցման արդյունքների տվյալներով այս պահի դրությամբ ՀՀԿ-ն` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խայտառակ պարտություն է կրում Երևանում: Ընդ որում, իշխող կուսակցությունը պարտվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանի անձնական հակակրանքի ցուցանիշը բարձր չէ: Այսինքն, երևանցիները անձնապես Տարոն Մարգարյանի հանդեպ վատ չեն տրամադրված, սակայն ՀՀԿ-ի նկատմամբ իշխում է համատարած հակակրանք, ինչը թույլ չի տալիս Տարոն Մարգարյանին վարկանիշ հավաքել:

Այս արդյունքների մշակումից հետո, ՀՀԿ վերնախավում խմորումներ են սկսվել և հիմա բոլորը սպասում են Ս. Սարգսյանի որոշմանը` կամ փոխել Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի պատասխանատուներին և փորձել շտկել իրավիճակը, կամ՝ չգնալ «ձևականությունների» ետևից ու գործի դնել ընտրակեղծիքների բոլոր հայտնի մեխանզիմները:
Ըստ վերոհիշյալ սոցհարցման՝ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարու են Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը