Հեղինե Բիշարյանը դատի է տալու ՕԵԿ–ի կողմից խտացրած կաթ բաժանելու մասին լուրի հեղինակին
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատրաստվում է դատի տալ կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկատվություն տարածողներին:
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ի ցուցակով առաջադրված Արթուր Եղիազարյանը տեղեկացրել էր, որ բնակիչներից մեկը ահազանգել էր շտաբ և ասել, որ ՀԱԹ-ում ՕԵԿ-ը մեկ ձայնի համար խոստանում է 4 տուփ խտացրած կաթ և կես կիլոգրամ մեղր:
«Ինքը հայտարարել է՝ ինքն էլ պետք է պարզաբանում տա, որտեղ և ով: Եթե ինքը չկարողացավ դա որպես ճշմարտություն ներկայացնել, ապա ես իրեն դատի եմ տալու ստահոդ տեղեկություններ տարածելու համար»,- iLur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ մեկնաբանելով Արթուր Եղիազարյանի հայտարարությունը:
Վրդովված տիկին Բիշարյանը ավելացրել է նաև, որ ով այդպիսի «լկտիություն է» ցույց տալիս, անկախ իր ով լինելուց, պատասխանատու է լինելու իրավական մարմինների առջև: