Լրահոս

15.04.2013 15:32


«Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով ընտրացուցակները հրապարակելու ստորագարահավաք է սկսվում

«Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով ընտրացուցակները հրապարակելու ստորագարահավաք է սկսվում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախաձեռնում է քարոզարշավ՝ «Ստուգում եմ բացակաների քվեարկությունը» կարգախոսով, որի նպատակն է վերականգնել Հայաստանի քաղաքացիների վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Քարոզարշավի շրջանակում կազմակերպվում է ստորագրահավաք` ներկայացնելու ընտրություններին մասնակցող անձանց ստորագրած ցուցակների հրապարակման հանրային պահանջ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հաղորդագրության մեջ ասվում է. 

«Հաշվի առնելով դրան առնչվող օրենսդրական սահմանափակումները, պահանջը մասնավորապես ուղղվում է ՀՀ ազգային ժողովին` կատարելու փոփոխություններ ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովելու ստորագրված ցուցակների հրապարակայնությունը: Այս փոփոխությունները պետք է ունենան հետադարձ ուժ և ապահովեն 2013 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները: Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն առաջին և կարևորագույն քայլն է, որ ՀՀ իշխանությունները կարող են անել իրենց լեգիտիմությունն ապացուցելու և ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը վերականգնելու նպատակով:

Անհրաժեշտ է, որ ստորագրված ընտրական ցուցակները և լրացուցիչ ցուցակները փակցվեն տեղամասերում և հրապարակվեն ինտերնետով` ներբեռնման և որոնման հնարավորությամբ՝ թույլ տալով քաղաքացիներին ճշգրտել փաստացի ընտրողների անուններն ու վերահսկել գործընթացի օրինականությունը՝ բացառելով բազմակի քվեարկության կամ բացակա անձանց փոխարեն քվեարկության դեպքերը»:

Այս խորագրի վերջին նյութերը