Քիբերհանցագործությունների և ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է
ՀՀ ՃՈ ճանապարհապարետային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ 2013թ. ապրիլի 14-ի դրությամբ ՀՀ–ում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 625 է՝ նախորդ տարվա համեմատ 110 դեպքով ավելի։ Դրանց հետևանքով 575 մարդ է զոհվել, 897–ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել:
Նա պատահարների պատճառների համար հիմնականում հետիոտներին է մատնանշել՝ ընդգծելով, որ եթե վարորդներին կարողանում են տեսախցիկներով վերահսկել, ապա հետիոտներին չեն կարող. ամբողջ ազգին հնարավոր չէ տուգանել։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ 2012թ. ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գրանցել է շուրջ 40 հանցագործություն, 22 քրեական գործ է հարուցվել:
Հատկապես վերջին տարիներին աճել են համակարգչային տեխնոլոգիաների միջոցով շորթումների դեպքերը։ Օրինակ, մուտք են գործում «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատիրոջ անձնական էջ և նրան վարկաբեկող տեղեկություններ տարածելու սպառնալիքով գումար պահանջում։
Կամ ստեղծում են քո հաշվի նմանօրինակը, և դու կարծելով, թե դա հենց քո էջն է՝ հավաքում ես գաղտնաբառը, ինչը արդեն ֆիքսվում է քիբերհանցագործի մոտ:

7or.am