Ռուսաստանյան շուկայում Հայաստանի զբոսաշրջության թիրախային խթանում
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով սույն թվականի ապրիլի 14-18-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում է գտնվում հեղինակավոր «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը:
Ճամփորդության ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան՝ այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը և ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը և հոգևոր արժեքներին, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին:
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը ռուսաստանյան շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
Ըստ այդմ՝ այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում կհրապարակվեն Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:
Սույն նախաձեռնությունը ռուսաստանյան թիրախային շուկայում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերից մեկն է և 2013թ.-ին կազմակերպվելիք ճանաչողական այցերի շարքի մեկնարկը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ