Տարոն Մարգարյանը շարունակում է «Facebook»-ում լայքեր հավաքելու խայտառակ գործընթացը
ilur.am–ը գրում է, որ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան նախընտրական էջը՝ «Ավելի լավ Երևան» անվանումով, կրկին վերսկսել է Like-եր հավաքելու ամոթալի գործընթացը: Պատճառը հավանաբար Like-երի քանակի չավելանալն է:
Հիշեցնենք, որ մեր հրապարակումից հետո «Ավելի լավ Երևան» էջից անհետացել էին բոլոր «լայքաբեր» լուրերը: Այս պահին «3 քույրերին բռնաբարել է հոր աչքի առաջ» և այլ վերնագրով լուրերին փոխարինելու են եկել ավելի «համեստ» լուրերը: «Ավելի լավ Երևան» էջում կարելի է տեսնել «Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին կոչը հանրությանը», «Արմեն Աշոտյան. ԲՀԿ-ականները նորից թաքնվելոիւ են Ծառուկյանի հետևում» և այլ վերնագրերով նյութեր:
Հատկանշական է, որ Տարոն Մարգարյանն այժմ էլ լայքեր է հավաքում նաև իր կուսակցի՝ Սամվել Ալեքսանյանի հաշվին: Այժմ Facebook-ում շրջանառվում է «Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը գրավել էին Fly Dubai-ի օդանավը» վերնագրով գովազդ: Այն սեղմելու դեպքում կհայտնվեք «Ավելի լավ Երևան» էջում, որտեղ ձեզ կառաջարկեն «լայքել» էջն ու կարդալ լուրը:
Այսօր էլ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Եսայանը մի ուշագրավ բացահայտում էր արել: Պարզվել էր, որ «Ավելի լավ Երևան» էջը հավանածներից ավելի քան 22.000 մարդկանցից միայն 6520-ն են Հայաստանից: