Լրահոս

15.04.2013 12:32


ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ՝ 39 շաբաթ մարման ժամկետով

ՊԿՊ–ների տեղաբաշխման աճուրդ՝ 39 շաբաթ մարման ժամկետով

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39131147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 934 805 380 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.1967 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը