Քաղաքական

15.04.2013 10:47


Միայն այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից մոտ 22 հազ. մարդ ավելի է մեկնել

Միայն այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից մոտ 22 հազ. մարդ ավելի է մեկնել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը /հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին/ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել  է 7,7 հազարով կամ 53,7%-ով և կազմել -22,1 հազար մարդ:

Փետրվարին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 15,1 հազար մարդ նախորդ տարվա փետրվարի 10,2 հազարի դիմաց:

2013թ. հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել է  62,9  հազար  մարդով  կամ  13,7%-ով և կազմել 523,7 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,6%: 

Այս խորագրի վերջին նյութերը