«Սարդարապատը» ցավակցում է Արամայիս Միրզախանյանի հարազատներին, ազգականներին, ընկերներին
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խորին վշտով ու կարեկցանքով հայտնում է իր ցավակցությունը կյանքից վաղաժամ հեռացած Արամայիս Միրզախանյանի հարազատներին, ազգականներին, ընկերներին:
Հասարակական գործիչ, գիտնական, բարեգործ` Արամայիս Միրզախանյանը հայ մարդու եւ հայրենասերի, սփյուռքահայի այն պայծառ օրինակն է, որը մարմնավորում է մեզ համար երանելի նոր որակի Հայոց պետության քաղաքացու կերպարը:
Ծնվելով Իրանում 71 տարի առաջ, նա ուսում է ստացել Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտում եւ ողջ կյանքի ընթացքում պահպանել էր ամենասերտ կապերը Հայրենիքի հետ՝ ապրելով Հայաստանի կյանքով, կիսելով մեր ընդհանուր ուրախություններն ու վշտերը: Արցախյան պատերազմի տարիներին Արամայիս Միրզախանյանը բազմաթիվ այլ սփյուռքահայերի հետ մեկտեղ կազմակերպում էր Հայրենիք ու ռազմաճակատ հասցվող օգնության աշխատանքը: Խաղաղության օրերին, դասավանդելով Շվեդիայի կրթական հաստատություններում, նա իր միջոցներով սարքավորումներ էր մատակարարում Երեւանի Պոլիտեխնիկին, մասնակցելով Հայաստանում արեւային էներգետիկայի գիտական կենտրոնի ստեղծմանը: Ընգծված ժողովրդավարական համոզմունքներով տոգորված, նա ողջ հոգով նվիրված էր հայրենի պետականության կայացման, նոր գաղութացումից ազատագրման, կեղեքիչ վարչախմբի դեմ մղվող ազգային ժողովրդավարական պայքարին:
Նա լավագույն օրինակներից է այն սփյուռքահայերի, որոնք հիրավի գիտակցել են, որ ամբողջ հայ ժողովրդի ապագան պայմանավորվում է այսօրվա Հայաստանի շտապ առողջացմամբ:
Նրա վառ հիշատակը, նրա կյանքի օրինակը, նրա մարդկային տեսակը միշտ կմնա հայության հիշողության մեջ, նրա բազմաթիվ ընկերների սրտերում: