Լրահոս

15.04.2013 09:57


Հանդիպում ՊԲ-ում

Հանդիպում ՊԲ-ում

Ապրիլի 13-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի «Ռազմավարական հետազոտությունների ռեսուրս» կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք պաշտպանության նախարարության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Արցախ էին այցելել սպա-հոգեբանների հետ «Առաջին հոգեբանական օգնության հնարքների դասավանդման» թեմայով վերապատրաստման սեմինար-պարապմունք անցկացնելու համար:

Հանդիպման սկզբում ՊԲ հրամանատարը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել, որ նրանց այցը էլ ավելի կկատարելագործի սպա-հոգեբանների ինստիտուտը պաշտպանության բանակում:

Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է հյուրերին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ հարցերին:

ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը