Լրահոս

15.04.2013 23:55


«Թեղուտ» ՓԲԸ-ը կազմակերպում է հան­դի­պում

«Թեղուտ» ՓԲԸ-ը կազմակերպում է հան­դի­պում

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հան­դի­պում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների ներ­կայացուցիչների, Ընկերության աշխատողների, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի կունենա 2013թ. ապրիլի 29–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

  1. Ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ազդակիր համայնքներում
  2. Նոր աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները
  3. Նախատեսվող բնապահպանական միջոցառումները
  4. Ընկերության տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկություններ
  5. Ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները
  6. Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. ապրիլի 15-ից կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շա­հա­ռուները կարող են գրառել մեկնաբանություններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրա­կարգում ներառված հարցերի վերաբերյալ:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը