Նաիրա Զոհրաբյան. ««Մեր դեմ խաղ չկա» բանաձևը պետք է լուծվի մայիսի 5–ին»
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Շենգավիթի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանում առկա խնդիրների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Նա հիմնավորել է ԲՀԿ–ին ձայն տալու անհրաժեշտությունը։ «Եթե քաղաքում իշխանությունը վստահեք մեզ, ապա ես խոստանում եմ, որ մեր կուսակցությունը կառաջնորդվի երեք սկզբունքներով՝ մենք նվիրվելու ենք այս քաղաքին, մենք աշխատելու ենք նվիրված ոչ թե մեր անձնական շահերին, այլ աշխատելու ենք՝ ելնելով քաղաքի շահերից։ Եվ Երևանի ընտրությունները այսօր մեր առաջ եղած առաջին հնարավորությունն է, որ մենք կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը վերացնել»,–հայտարարել է Վ. Օսկանյանը։ Խոսելով Երևանի խնդիրների մասին՝ նա ընդգծել է. «Քաղաքի իշխանությունն Ամիրյան փողոցն է ասֆալտապատում, երբ այդ փողոցի վրա մեկ փոս չկար.։ Դրոշների վրա ավելի շատ փող են ծախսվում, քան վերելակների խնդիրների վրա»,– նշել է նա։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարր Նաիրա Զոհրաբյանն էլ, հիշեցնելով կուսակցության կարգախոսը, հայտարարել է. «Փոխելու ենք ձեզ հետ միասին, փոխելու ենք բոլորիս կյանքը, այն քաղաքական ուժը, որը կասի, թե մեկ օրում բոլոր խնդիրները լուծելու է, դա կլինի իրենց կողմից դրսևորված արկածախնդրություն, քանի որ երկիրն այնպիսի վիճակի մեջ է, որ այս վիճակից հանելը քրտնաջան աշխատանքի արդյունքում կլինի»։ Նա ժողովրդին կոչ է արել չհավատալ, թե իբր ամեն ինչ որոշված է ու նրանց «դեմ խաղ չկա»։ ««Մեր դեմ խաղ չկա» բանաձևը պետք է լուծվի մայիսի 5–ին, և մենք տեր ենք կանգնելու ձեր քվեին»,–շեշտել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյան. ««Մեր դեմ խաղ չկա» բանաձևը պետք է լուծվի մայիսի 5–ին»
Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Շենգավիթի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանում առկա խնդիրների հիմնական պատճառը քաղաքական մենաշնորհն է: Նա հիմնավորել է ԲՀԿ–ին ձայն տալու անհրաժեշտությունը։
«Եթե քաղաքում իշխանությունը վստահեք մեզ, ապա ես խոստանում եմ, որ մեր կուսակցությունը կառաջնորդվի երեք սկզբունքներով՝ մենք նվիրվելու ենք այս քաղաքին, մենք աշխատելու ենք նվիրված ոչ թե մեր անձնական շահերին, այլ աշխատելու ենք՝ ելնելով քաղաքի շահերից։ Եվ Երևանի ընտրությունները այսօր մեր առաջ եղած առաջին հնարավորությունն է, որ մենք կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը վերացնել»,–հայտարարել է Վ. Օսկանյանը։
Խոսելով Երևանի խնդիրների մասին՝ նա ընդգծել է. «Քաղաքի իշխանությունն Ամիրյան փողոցն է ասֆալտապատում, երբ այդ փողոցի վրա մեկ փոս չկար.։ Դրոշների վրա ավելի շատ փող են ծախսվում, քան վերելակների խնդիրների վրա»,– նշել է նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարր Նաիրա Զոհրաբյանն էլ, հիշեցնելով կուսակցության կարգախոսը, հայտարարել է. «Փոխելու ենք ձեզ հետ միասին, փոխելու ենք բոլորիս կյանքը, այն քաղաքական ուժը, որը կասի, թե մեկ օրում բոլոր խնդիրները լուծելու է, դա կլինի իրենց կողմից դրսևորված արկածախնդրություն, քանի որ երկիրն այնպիսի վիճակի մեջ է, որ այս վիճակից հանելը քրտնաջան աշխատանքի արդյունքում կլինի»։ Նա ժողովրդին կոչ է արել չհավատալ, թե իբր ամեն ինչ որոշված է ու նրանց «դեմ խաղ չկա»։
««Մեր դեմ խաղ չկա» բանաձևը պետք է լուծվի մայիսի 5–ին, և մենք տեր ենք կանգնելու ձեր քվեին»,–շեշտել է Նաիրա Զոհրաբյանը: