Լրահոս

15.04.2013 09:30


Պատահար Նալբանդյան փողոցում. կան տուժածներ

Պատահար Նալբանդյան փողոցում. կան տուժածներ

Ապրիլի 14-ի ժամը 21։31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ. Հովհաննիսյանին:

ՃՏՊ-ի հետևրանքով Ա. Յակովլևը, Մ. Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը (ծնվ. 1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 

Բժիշկները Ա. Յակովլևի, Մ. Հովհաննիսյանի, Ջ. Հովեյանի, Խ. Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը