Լրահոս

15.04.2013 09:27


Նախախորհրդարանի արտագնա խորհրդակցությունը Վանաձորում

Նախախորհրդարանի արտագնա խորհրդակցությունը Վանաձորում

2013թ. ապրիլի 13-ին Նախախորհրդարանն արտագնա խորհրդակցություն անցկացրեց Վանաձորում, որին խորհդակցական ձայնի իրավունքով մասնակցում էին նաև Վանաձորում բնակվող համակիրներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին օրվա քաղաքական իրավիճակի, ինչպես նաև համաժողովրդական շարժման հետագազարգացումների վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցությունից հետո Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցած մշակութային միջոցառմանը Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված մուլտիմեդիա հանրագիտարանը:

Այնուհետև տեղի ունեցավ Նախախորհրդարանի ներկայացուցիչների մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և Սյուզան Սիմոնյանը:

Մամուլի ասուլիսից հետո Նախախորհրդարանի անդամների և Լոռու մարզում բնակվող համակիրների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում անդրադարձ եղավ համակիրներին հուզող հարցերին, ինչպես նաև նախանշվեցին հետագա գործակցության անհրաժեշտ քայլեր:

Նախախորհրդարանը խորհրդակցությունից հետո հանդես եկավ իրավիճակի գնահատականներ և ապագայի ծրագրային ուղենիշ պարունակող հայտարարությամբ, որտեղ նշվեց նաև մայիսի 9-ին ժամը 19-ին Նախախորհրդարանի կողմից իր ծրագրային առաջարկություններն ու մոտեցումները ներկայացնելու նպատակով Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրելու մասին: 

Այս խորագրի վերջին նյութերը