Լրահոս

14.04.2013 09:37


Երիտասարդները բարեկարգում են Խոջիվանքի պանթեոնը

Երիտասարդները բարեկարգում են Խոջիվանքի պանթեոնը

Ապրիլի 13-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:

Առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի գլխավորությամբ և կենտրոնի աշխատակիցներ Վալերի Բադալյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի մասնակցությամբ հինգ տասնյակից ավելի երիտասարդ աղջիկներ ու տղաներ մաքրազարդեցին և բարեկարգեցին «Մեծաց մեծերի» պանթեոնի տարածքը, հեռացրեցին ծառերի չորացած ճյուղերը, փխրեցրին հողը՝ նախապատրաստելով ծաղիկների տնկարկման համար:

Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի սպորտի և երիտասարդության գործերով նախարարության երիտասարդ կամավորները:

«Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թևի առաջարկությամբ որոշվեց նման շաբաթօրյակները դարձնել շարունակական:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը