Լրահոս

14.04.2013 10:32


ԵՀԿ-ն խորապես հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունից

ԵՀԿ-ն խորապես հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունից
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ ոչ մի հայից արյուն չի թափվելու, սակայն նա չկարողացավ իրականացնել իր խոստումները, բացի այդ, ժողովրդի առաջ հանդես գալով որպես առաջնորդ` թողեց իր ժողովրդին: 
ԵՀԿ-ն խորապես հիասթափված է Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունից և հայտարարում է, որ այսուհետ լինելու է նախաձեռնող և պահանջատեր:
ԵՀԿ-ն այսուհետ կսկսի հանրահավաքային նոր պայքար և հաշվի կառնի միայն մեծամասնության կարծիքը:
Մենք` Երիտասարդ Հայաստան կուսակցության անդամներս, ապրիլի 18-ին՝ ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում՝ քննարկելու պայքարի հետագա ընթացքը և առաջարկելու նոր ճանապարհ: Ինչպես նաև բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում ենք բաց ասուլիսի:
 Երիտասարդ Հայաստան կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը