Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում (տեսանյութ)
ilur.am–ը ներկայացրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերծանումը.
«-Միանգամից ասեմ՝ ճառ չեմ ասելու, հռետորաբանությամբ, ճարտասանությամբ չեմ զբաղվելու, որովհետեւ սա այն լսարանը չէ. ձեզ քարոզելու, համոզելու դաստիարակելու խնդիր չկա, ձեզնից յուրաքանչյուրն ինքը քարոզիչ է, հռետոր եւ դաստիարակիչ: Ես ընդամենն ուզում եմ ձեզ հետ մի փոքր զրուցել որոշ հարցերի մասին, որոշ փոքրիկ շեշտադրումներ կատարելու համար, եւ կապված նաեւ այս վերջին շրջանի մի քիչ շփոթ, բայց համենայնդեպս, որոշակի ալեկոծություններ ունեցող իրադարձություների մասին:
Նախ, ինչ վերաբերվում է Կոնգրեսին. թե ի՞նչ կարեւոր է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծումը, դրա մասին ես չեմ խոսելու: Դրա մասին արտահայտվեցին համարյա բոլոր նախորդ ելույթ ունեցողները: Ես ուզում եմ խոսել Կոնգրեսին վերաբերող այլ ասպեկտի մասին, ձեւավորման մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ես ուզում եմ նախ եւ առաջ գնահատել մեր հինգ տարվա աշխատանքը. ՀԱԿԿ աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր դա Կոնգրես դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա բացարձակապես չի նսեմացնում այն գործը, որը իրենք արել են այս 5 տարիների ընթացքում: Եւ գոնե առնվազն 4 տարի, մինչեւ 2011-ի աշունը, դաշինքը եղել է կուռ, համաձույլ, համախոհների, զինակիցների մի միավորում, որը ես մեծապես գնահատում եմ: Ոչ ոք այդ ժամանակ ոչ գլուխ է պահել, ոչ խաղ է տվել, ոչ էլ՝ դաշինքի ներսում փորձել է հաստատել, կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը: Եւ ես խորին շնորհակալություն եմ հայտնում դաշինքի բոլոր անդամներին՝ որոնք կատարել են իրենց մեծագույն գործը: Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ, ինչպես ասացի, դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որը նրանք բերել են Համաժողովրդական շարժմանը: Եւ եթե այսօր մենք կուսակցություն ենք կայացնում, այդ կուսակցության մի զգալի մասը՝ անկուսակցականները, հենց ստեղծվել են այդ դաշինքի շնորհիվ: Եւ այդ էներգետիկան, որ փոխանցվում է այս նոր ստեղծվելիք կուսակցությանը, դրանում իր մեծագուն դերը ունի հենց դաշինքը: Նույնը վերաբերվում է ՀՀՇ-ին. գուցե ձեզ համար արտառոց թվա, բայց ասեմ՝ ՀՀՇ-ն վերջին 5 տարում որպես ինքնուրույն կուսակցություն գոյություն չի ունեցել: Նա ինքը անձամբ, սեփական նախաձեռնությամբ ամբողջությամբ իր ուժերը ներդրել է Կոնգրեսի մեջ: Եւ չի արել որեւէ քայլ, որը կարող էր հակասել Կոնգրեսի շահերին եւ բխեր զուտ նեղ կուսակցական շահերից: Ամբողջությամբ՝ եւ որպես անդամներ, եւ որպես կառույցներ: Այսինքն, ՀՀՇ-ն բացարձակապես նույնացված եղել Հայ ազգային Կոնգրեսին: Եւ այսօր ոչ մի բան չի փոխվում, նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որոնք ուրիշ ճանապարհ ընտրեցին: Նրանց բոլորին մաղթում ենք բարի ճանապարհ եւ հաջողություններ, ոչ մի խնդիր չունենք, հակառակը՝ երախտապարտ ենք այն ճանապարհի համար, որ մենք նրանց հետ անցել ենք: Ես սա դիվանագիտություն չեմ անում, խոսում եմ ամենայն անկեղծությամբ: Ես բացի քաղաքական գործիչ լինելուց, նաեւ գիտնական եմ եւ ինձ համար կարեւորը փաստն է: Եթե դա փաստ է, չեմ կարող ուրանալ եւ չգնահատաել, միշտ այդպես է եղել եւ այդպես կլինի:
Ասում ենք՝ նորաստեղծ կուսակցություն: Սա նորաստեղծ է ընդամենը ֆորմալ եւ համագումարի կողմից հռչակվելու առումով, ուրիշ ոչինչ: Եւ կարող եմ այսպես ձեւակերպել՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության հռչակումը ընդամենը կատարված փաստի եւ հինգ տարի առաջ կայացած իրողության ֆորմալ արձանագրումն է: Տա Աստված, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը արժանի լինի Կոնգրես դաշինքի դերին, նշանակությանը, եւ կորողանա շարունակել այն ավանդները, որը դրել է այդ դաշինքը: Այս մասը փակվեց:
Ինչ վերաբերվում է ծրագրին, ծրագիրն ընդունվեց, ուղղակի մի քանի շեշտադրում պետք է արվի, որպեսզի թյուրիմացություներ չլիեն: Ես էլ ակտիվագույն մասնակցություն եմ ունեցել այս ծրագրի իրականացմանը, երեք անգամ կարդացել եմ խմբագրական հանձնաժողովի կազմած նախագծերը, արել եմ որոշ դիտողություններ եւ այլն, բայց ի՞նչն էր մեր խնդիրը: Մեր խնդիրը այս է. փորձել ենք շեշտը դնել ոչ թե ծրագրի, գործնական քայլերի, հանգրվանների վրա, այլ՝ ավելի շատ փիլիսոփայության վրա:
Ո՞րն է մեր ծրագրի փիլիսոփայությունը: Նախ, այդ ծրագրում պետք էր արտահայտված լիներ այսօրվա մեր Հայ ազգային կոնգրես կուսակցության պատմական ակունքները: Ինչպես քիչ առաջ ասացի, դա նոր չի ստեղծվում, դա լուրջ ակունքներ ունի, ժառանգականություն կա եւ դա լիովին արտահայտված է: Դրանցից մեկը 1988-ի շարժումն է՝ ՀՀՇ-ն, մյուսը՝ Հայ ազգային կոնգրեսը, որը ստեղծվեց 2008-ին: Եւ շատ բան չի փոխվելու՝ եւ մեր գաղափարախոսության եւ պայքարի մեր մեթոդների, եւ մեր համակարգված գործունեության մեջ:
Երկրորդը՝ գաղափարախոսության հիմնական հիմնադրույթներն են: Գաղտնիք չէ, որ ՀՀՇ-ն եղել է ազատական կուսակցություն, դաշինքը, սակայն, այլ էր. այնտեղ հավաքված էին տարբեր գաղափարախոսությունների կրողներ, բայց մենք կարողացանք գտնել համատեղ աշխատելու ձեւ, ընդհանուր լեզու՝ մի կողմ դրած այդ գաղափարախոսական տարբերությունները, եւ շեշտը դնելով Հայաստանի գլխավոր խնդրի վրա, իսկ գլխավոր խնդրի հարցում մենք որեւէ տարաձայնությունր չունեինք, եւ այսօր էլ՝ դատելով ոչ միայն մեր, այլեւ՝ բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններից՝ այդ գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ ազատվել ավազակապետությունից եւ Հայաստանում ստեղծել սահմանադրական կարգ, ուրիշ ոչինչ: Գաղափարախոսական մի նորություն կա՝ ազատականության մասին մեր պատկերացումներն այն ժամանակ որոշ առումով ռոմանտիկ էին, եւ նույնիսկ կարելի է ասել՝ ռեֆլեկտիվ, հակազդեցություն. սովետական բռնապետությունից հետո մենք բոլորս պիտի դառնայինք ամենածայրահեղ լիբերալները, ամենածայրահեղ դեմոկրատները՝ չհասկանալով այն սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նաեւ այդ գաղափարախոսություններում: Եւ մենք կյանքի փորձով, այսպես՝ աստիճանաբար եկանք-հանգեցինք սոցիալ-լիբերալիզմի գաղափարին, որ շարադրված է, դրույթները կան ծրագրում եւ ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ: Սա, ինձ թվում է՝ զարգացման մի շատ կարեւոր էտապ է, որը անցնում է մեր շարժումը:
Մյուսը արժեհամակարգն է, դա բացահայտելու կարիք չկա՝ ժողովրդավարություն, ազատություն, պառլամենտարիզմ, ազատ շուկայական տնտեսություն, մարդու իրավունքներ, եւ այլն: Եւ կա մի բաժին, որը գործնական քաղաքականությանն է վերաբերվում եւ այդ բաժնի կարիքը հետագայում այլեւս կարող է չզգացվել, երբ Հայաստանումն իսկապես հաստատվեն սահմանադրական կարգեր: Այդ բաժնում, ըստ էության, արտահայտված է այն, ինչը որ մենք ունենք Սահմանադրությունում: Եթե ուզում եք իմանալ՝ մեր գաղափարախությունը նույնիսկ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել ՀՀ Սահմանադրության դրույթները: Եւ իմացեք, եթե ցանկացած իշխանություն, ով կուզի լինի, կարողանա իրագործել Սահամանդրության դրույթների գոնե մի մասը, հետագայում մյուս մասերը թողնելով մյուսներին՝ ապա նա արդեն մեծագույն գործ արած կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Քաղաքականությունը չպետք է հանելուկ պատկերացնել, դա գործ է, կոնկրետ խնդիր է, եւ հստակ է, եւ այդ ամբողջը արտահայտված է մեր Սահմանադրության մեջ, Սահմանադրություն, որը արդեն կուսակցությունների հետ էլ կապ չունի, եւ որը ընդունել է մեր ողջ ժողովուրդը: Ուրեմն, իշխանության խնդիրն է կատարել Սահամանդրությամբ սահմանված ժողովրդի կամքը, ուրիշ ոչինչ: Մի փոքր տեսական հարցերից: Մեկը էլի գաղափարախոսությանն է վերաբերվում: Էլի նաեւ գործնական քաղաքականությանը. ի՞նչ է մեր ուզածը եւ ինչպե՞ս ենք մենք տեսնում այս երկրի բարեփոխումը, կամ համակարգային փոփոխությունը: Ես չեմ վախենում այս բառից, թեեւ շատերը կոմպլեքսավորված են: Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն:
Ես սրա մասին խոսել եմ դեռեւս 2008-ի նախընտրական շրջանում: Շատերն ինձ կշտամբեցին, թե տեսեք՝ ինչ է ասում՝ բուրժուադեմոկրատական: Մոռանալով, որ ամբողջ աշխարհի ներկայիս քաղաքակրթությունը ստեղծվել է հենց բուրժուադեմոկրատական հեղափոխության շնորհիվ: Նրանց մոտ սովետական շրջանի իներցիան է, երբ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, կամ ազատ շուկայական տնտեսությունը, կամ անգամ բուրժուական պառլամենտարիզմը համարվեցին մարդկության ամենամեծ չարիքները: Բայց մոռանում են, որ նույնիսկ Մարքսը, Լենինը ողջունել են բոլոր բուրժուադեմոկրատական հեղափոխությունները՝ ելնելով մարքսյան ֆորմացիաների հաջորդականության տեսությունից: Այո, պիտի լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, պիտի հաստատվեին կապիտալիստական կարգեր, այդ կարգերը պիտի սպառեին իրենց, ինչպես սպառել են նախորդ կարգերը, որին պիտի հաջորդեր սոցիալիստական հեղափոխությունը: Սա է, եւ անգամ սոցիալիստի տեսակետից առաջնայինը բուրժուադեմոկրատական հեղափոխությունն է: Մինչեւ այն չլինի, եթե կան սոցիալիստական գաղափարախոսության կրողներ, իրական սոցիալիզմ չի լինի: Մեր խնդիրը սա է: Իսկ ի՞նչ է նշանակում բուրժուադեմոկրատական հեղափոխություն. այստեղ էլ խոր իմաստ պետք չէ որոնել: Ընդամենը մի բան, որ արտադրողական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն: Ժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, այսօր էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են, ոչ մի տարբերություն:
Մինչեւ խոշոր բուրժուազիան Հայաստանում չազատվի ավազակապետական կապանքներից, Հայաստանը բարգավաճ եւ ժողովրդավարական պետություն չի դառնա: Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի այդ կապանքներից, մեզ մոտ միջին եւ մանր բիզնեսը զարգանալու, անգամ՝ բողբոջելու հնարավորություն չի ունենալու, այստեղ ոչ մի գաղտնիք չկա, անձնական համակրանքի կամ հակակրանքի հարց չէ, թե ովքեր են այդ օլիգարխները: Մի կարծեք, որ ֆրանսիական բուրժուաները, ովքեր 18-րդ դարում հեղափոխություն էին անում, ավելի լավն էին, ավելի կրթված, ավելի մաքուր, ավելի բարոյական, քան այսօրվա մեր օլիգարխները, այդպես չէ: Ուղղակի, հասկացան մի բան, որ ավելի ձեռնտու է ազատվել այդ կապանքներից, գործել օրինական դաշտում եւ բարգավաճել, ծաղկել՝ միաժամանակ, բարգավաճեցնելով, ծաղկեցնելով սեփական երկրները: Ուրիշ ոչինչ:
Հիմա նույն բանը մենք փորձում ենք անել Հայաստանում: Եւ ինչպես սվիններով դիմավորեցին մեր այդ գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցել, չէ՞-որ նրանք, չէ՞-որ նրանք …: Իհարկո, բոլորն էլ: Հասկացանք: Բոլորն էլ այդ համակարգի մաս են: Մաս էին: Կոալիցիայի անդամ էր Բարգավաճը: Բայց ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք մենք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին, քանի որ ուրիշ ճանապարհ չկա: Քանի նրանք սերտաճած են՝ խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը, իմացեք՝ ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Եւ մի կարծեք, թե մենք հաջողությունների չենք հասել այս գործում: Գոնե կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել, եւ կոնկրետ ունենք երկու օրինակ. 2008-ին ԽաչատուրՍուքիասյանը ո՞վ էր, նորից այդ խոշոր բուրժուազիայի, այդ օլիգարխիայի մի մասն էր, եւ նույնպիսի վերաբերմունք կար նրա նկատմամբ, ինչպես մյուսների նկատմամբ, բայց այն մարդը այն ժամանակ հասկացավ եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունները առաջին հարվածը հենց նրան հասցրին: Իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում այն, ինչ քիչ առաջ ես ձեզ ասացի, քան՝ այսպես կոչված մեր քաղաքական ուժերը: Նրանք հասկացան՝ որտեղ է վտանգը: Եւ ամենադաժան հարվածը հասցրին հենց Խաչատուր Սուքիասյանին: Պարզապես սնանկացրին այդ մարդուն: Իհարկե, դա կանեին, որովհետեւ նա մենակ էր: Իսկ եթե պատկերցրեք՝ նրանք շատ լինեին, մի քանիսը, կամ՝ բոլորը, իշխանությունը անզոր կգտնվի բոլորի դեմ պայքարել: Այսօր նույն ճանապարհն է ընտրել Գագիկ Ծառուկյանը: Եւ ի՞նչ են անում: Փոխանակ նպաստեն այդ պրոցեսին, փոխանակ անեն ամեն ինչ, որ դա գնալով խորանա, եւ այդ մարդը որեւէ քայլ չարեց, որ կասկածներ հարուցի, որ նա իսկապես փորձում է պոկվել իշխանությունից: Ես չեմ ասում պոկվել է լրիվ, նա չի կարող՝ հսկայական տնտեսություն ունի, հազար ու մի բաներով կապված է, բայց նա փորձում է գնում է այդ ճանապարհով, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս. դուրս եկավ կոալիցիայից, չսատարեց Սերժ Սարգսյանին ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում մասնակցեց առանձին, հենց այս դահլիճում չմասնակցեց Սերժի երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է (Երեւանի) ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է, չեմ ասում պայքարում է, նպաստում է մի չարիքի դեմ պայքարին եւ չարիքի թուլացմանը, այդպես վանել: Դա ուրիշ բացատրություն չի կարող ունենալ, քան մտածել, որ նրանք չեն ուզում այդ փոփոխությունները: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է Բարգավաճը: Սերժը զգում է այդ վտանգը, եւ իմ կարծիքով՝ թույլ չեն տալու նրան ունենալ այն հաջողությունը, ինչ ունեցավ ԱԺ ընտրություններում, որովհետեւ այս օրինակը կարող է շատ վարակիչ լինել եւ տարածվել մյուս օլիգարխների վրա: Մենք նաեւ սրա մասին պիտի մտածենք: Նույնը ավագանու ընտրություններում, ես մի քիչ առաջ եմ ընկնում, ես դեռ ընտրությունների մասին պիտի խոսեի, բայց քանի որ խոսք բացվեց, ասեմ՝ Ժառանգության նկատմամբ էլ Սերժի վերաբերմունքը փոխվելու է: Չկարծեք, թե նրան թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ ստացավ այս նախագահական ընտրություններում: Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է եւ նրան երբեք չի ների այն, ինչ նրա դեմ կատարվում է: Չի ներելու Գագիկ Ծառուկյանին երկու տարի այս անկախ կուսակցական քայլեր կատարելու համար, ես ավելին չեմ ասում, չեմ ասում՝ հակընդդեմ, եւ թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդվի եւ լուրջ քաղաքական գործոն դառնա Հայաստանում: Նույնը Րաֆֆի նկատմամբ, թվում էր, թե նրան ձեռ էր տալիս, որ Րաֆֆին, ինչպես ասում է՝ դառնա ընդդիմության առաջնորդ, եւ փողոցը վերցներ իր վերահսկողության տակ, բայց չի ներելու այդ 37 տոկոսը, որովհետեւ դա այնպիսի փաստ է, որ 100 տարի էլ անցնի, դա մնալու է որպես պատմական փաստ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց պաշտոնական թվերով ստացել է 37 տոկոս: Նա հաղթել է, ես ասել եմ, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ անվերապահորեն ասել ենք, որ Րաֆֆին հաղթել է: Բայց նա չի մոռանալու: Հիմա նա պիտի փորձի այս ընտրություններով Րաֆֆին ցույց տալ ուրիշ տոկոսներ եւ ասել՝ այ սա է քո տոկոսները: Եւ դա շատ տպավորիչ կլինի, եթե նախագահական ընտրություններից մի երկու ամիս հետո 37 տոկոսին բացարձակապես մի քանի կարգ ծացր տոկոս գրվի, այդ միֆը գոնե Սերժի տեսակետից կարող է արդեն ցրված համարվել: Լուրջ բաներ կան, որոնք իրավիճակները եւ հետաքրքիր են դարձնում եւ դինամիկ: Քանի ո րՐաֆֆի մասին ոխսք եղավ, նրա մասին էլ խոսեմ: Մենք անկեղծ ենք խոսում, գիտեք՝ բոլորդ էլ, ձեզ էլ են շատ անհանգստացնում, միայն մեզ չէ, դաշնակցականներին էլ, բարգավաճին էլ, բոլոր այն ուժերին, որոնք ասենք՝ այսօր հրապարակում չեն, բա դուք ինչո՞ւ հրապարակում չեք, ինչո՞ւ չեք միանում Րաֆֆիին, սա քիչ էր, երբ որ այս հարցը մի քիչ այն չէ հնչում, ավելի դեմագոգիկ կերպով ասում են՝ ինչո՞ւ չեք միանում ժողովրդին, եւ այլն, եւ այլն: Այսպիսի հարցեր են տալիս, եւ մերոնք էլ՝ կարծես՝ անհարմար վիճակի մեջ են ընկնում, կոմպլեքսավորվում են եւ այլն: Պետք չէ, բացարձակապես: Նախ եւ առաջ, ես չէի ուզի Րաֆֆի մասին որեւէ բացասական բան ասել: Ոչ մի բացասական, հեգնական գնահատական, չի կարելի, երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի էսպիսի դիտողություններ անել: Բայց, երբ որ ասում են՝ ինչո՞ւ չեք միանում…: Նախ փաստենք, ես ասեցի, որ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ասեմ, քաղաքական առումով սա ամենամեծ աջակցությունն էր, որ կարող էր մի ընդդիմադիր կուսակցություն, որը կարող էր ոչ այնքան նորմալ հարաբերություններ է ունեցել անգամ Ժառանգության հետ, ասել: Սա արդեն մեծագույն բան էր: Եւ երկրորդը՝ մեր ակտիվիստների մեծագույն մասը միշտ եղել է հրապարակում: Կոնգրեսի ակտիվիստների: Եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի աջակիցները, համակիրները:
Եւ երրորդը, ասում են՝ ինչի՞ դուք, ինչի՞ ղեկավարությունը չեկավ հարթակ ու չմիացավ: Այստեղ՝ կներեք: Մի շատ մոդայիկ հարց կա, շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր «հարգարժան» Սերժ Սարգսյանը. միանայի, ի՞նչ անեի:
Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք, ուզում եք՝ հավատաք, թե չհավատաք, բայց իմացեք, որ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել: Հիմա մի քիչ ավելի լուրջ:
Մեկ անգամ եւ ընդմիշտ թող բոլորը հասկանան, մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք, եւ մենք միանում, աջակցում, սատարում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին: Կլինի՞ քաղաքական պրոցես, մենք միշտ այնտեղ ենք, չի՞ լինի, մենք այդտեղ չկանք: Մենք ետընտրական շրջանի այս իրադարձություններում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից:
Հիմա էլ, ժառանգության հետ մենք պատրաստ ենք համագործակցել: Քաղաքական պրոցես ասելով ես նկատի ունեմ հիմնականում ընտրությունները, իմացեք՝ ուրիշ պրոցես չկա, ընտրություն է: Խնդրեմ, եկեք՝ միանանք: Մենք նախապես էլ էինք ասում՝ կարելի է միասնական ցուցակով գնալ, մենք հավակնություններ չունեինք քաղաքապետ ունենալու, թող առաջին դեմքը ով կուզի լիներ՝ դաշնակցական լիներ, ժառանգական լիներ, բարգավաճից լիներ, մեզ համար ոչ մի նշանակություն չուներ:
Պատրաստ էինք մեր ամբողջ ուժերը ներդնել այդ գործում: Չուզեցին, չարեցին: Դաշնակցությունն առաջարկեց մի ուրիշ ֆորմատ՝ երեքով փորձեցին առանց մեզ, մի ընդհանուր լեզու գտնել, էլի չստացվեց: Այստեղ ո՞վ է մեղավոր, ես չգիտեմ: Չեմ էլ ուզում որեւէ մեկին մեղադրել: Ուղղակի փաստ եմ արձանագրում: Այ սա քաղաքական պրոցես էր: Լավ, հիմա ժամանակ է անցել, դա էլ չի եղել, բայց դեռ հնարավորություն կա՝ միասնական քաղաքական պրոցես տանելու, բայց լրջորեն, առանց այս դեմագոգիայի, առանց կշտամբանքների, առանց ակնարկների: Պետք է վերջ տալ այս բաներին: Հիմա կարելի է ստեղծել, չգիտեմ՝ միասնական մեխանիզմ, որ կարողանանք վերահսկել այս ընտրությունները, որ կարողանանք համագործակցել ընտրություններից հետո: Ընտրությունների կարեւորության մասին էլ շատ խոսվեց: Չեմ ուզում բացատրեմ՝ ինչ է նշանակում Երեւանի ավագանու ընտրությունները, կամ ինչ է նշանակում Երեւան քաղաքը: Մի բան եմ ուզում ասել՝ ես ավելի շատ քաղաքական կողմի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, հասկացեք՝ այս իշխանությունը տոտալիտար իշխանություն է: Նա որեւէ վակուում թույլ չի տալիս: Եթե ձեռքից գա՝ մի գյուղապետի անգամ թույլ չի, որ ընտրվի ուրիշ կուսակցությունից կամ իր կամքին հակառակ: Համատարած: Դրա համար՝ մի գյուղում պարտվելը մեծագույն պարտություն է: Այդպես են համարում իրենք: Հիմա կա հնարավորություն՝ Երեանում իսկապես ջախջախիչ պարտության մատնել Սերժ Սարգսյանին: Ասում եմ՝ եթե այսպիսի մի ցավոտ պարտություն ռեժիմը կրեց, իմացեք՝ այդ ռեժիմն արդեն դատապարտված է կործանման: Եւ ով երազում է նախագահ դառնալ, նախագահ դառնալու ճանապարհը Երեւանի ավագանում հաղթանակն տանելն է: Դե եկեք տարեք այդ հաղթնակը: Քաղաքապետի ընտրությունների մասին խոսելիս, էլի՝ կխնդրեմ, քարոզարշավը չանձնավորել: Տարոնը ինձ համար անձ չէ, նա համակարգի խամաճիկն է: Եւ Տարոնը չլինի, ով էլ նշանակվի համակարգի կողմից, Տարոնից լավը չի լինելու: Մենք պայքարում ենք ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում (տեսանյութ)
ilur.am–ը ներկայացրել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերծանումը.
Նախ, ինչ վերաբերվում է Կոնգրեսին. թե ի՞նչ կարեւոր է Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծումը, դրա մասին ես չեմ խոսելու: Դրա մասին արտահայտվեցին համարյա բոլոր նախորդ ելույթ ունեցողները: Ես ուզում եմ խոսել Կոնգրեսին վերաբերող այլ ասպեկտի մասին, ձեւավորման մասին, դաշինքի մասին, որը ունեցավ 5 տարվա կյանք: Ես ուզում եմ նախ եւ առաջ գնահատել մեր հինգ տարվա աշխատանքը. ՀԱԿԿ աշխատանքը սկսվելու է վաղվանից, մինչեւ այսօր դա Կոնգրես դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ: Անկախ այն բանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա բացարձակապես չի նսեմացնում այն գործը, որը իրենք արել են այս 5 տարիների ընթացքում: Եւ գոնե առնվազն 4 տարի, մինչեւ 2011-ի աշունը, դաշինքը եղել է կուռ, համաձույլ, համախոհների, զինակիցների մի միավորում, որը ես մեծապես գնահատում եմ: Ոչ ոք այդ ժամանակ ոչ գլուխ է պահել, ոչ խաղ է տվել, ոչ էլ՝ դաշինքի ներսում փորձել է հաստատել, կամ իրականացնել սեփական կուսակցության շահերը: Եւ ես խորին շնորհակալություն եմ հայտնում դաշինքի բոլոր անդամներին՝ որոնք կատարել են իրենց մեծագույն գործը: Հետագայում որոշ մարդկանց ճամփաները բաժանվել են, ոչինչ, ինչպես ասացի, դա չի նսեմացնում այն մեծագույն նպաստը, որը նրանք բերել են Համաժողովրդական շարժմանը: Եւ եթե այսօր մենք կուսակցություն ենք կայացնում, այդ կուսակցության մի զգալի մասը՝ անկուսակցականները, հենց ստեղծվել են այդ դաշինքի շնորհիվ: Եւ այդ էներգետիկան, որ փոխանցվում է այս նոր ստեղծվելիք կուսակցությանը, դրանում իր մեծագուն դերը ունի հենց դաշինքը:
Նույնը վերաբերվում է ՀՀՇ-ին. գուցե ձեզ համար արտառոց թվա, բայց ասեմ՝ ՀՀՇ-ն վերջին 5 տարում որպես ինքնուրույն կուսակցություն գոյություն չի ունեցել: Նա ինքը անձամբ, սեփական նախաձեռնությամբ ամբողջությամբ իր ուժերը ներդրել է Կոնգրեսի մեջ: Եւ չի արել որեւէ քայլ, որը կարող էր հակասել Կոնգրեսի շահերին եւ բխեր զուտ նեղ կուսակցական շահերից: Ամբողջությամբ՝ եւ որպես անդամներ, եւ որպես կառույցներ: Այսինքն, ՀՀՇ-ն բացարձակապես նույնացված եղել Հայ ազգային Կոնգրեսին: Եւ այսօր ոչ մի բան չի փոխվում, նույն մարդիկ են, բացի որոշ ուժերից, որոնք ուրիշ ճանապարհ ընտրեցին: Նրանց բոլորին մաղթում ենք բարի ճանապարհ եւ հաջողություններ, ոչ մի խնդիր չունենք, հակառակը՝ երախտապարտ ենք այն ճանապարհի համար, որ մենք նրանց հետ անցել ենք: Ես սա դիվանագիտություն չեմ անում, խոսում եմ ամենայն անկեղծությամբ: Ես բացի քաղաքական գործիչ լինելուց, նաեւ գիտնական եմ եւ ինձ համար կարեւորը փաստն է: Եթե դա փաստ է, չեմ կարող ուրանալ եւ չգնահատաել, միշտ այդպես է եղել եւ այդպես կլինի:
Ասում ենք՝ նորաստեղծ կուսակցություն: Սա նորաստեղծ է ընդամենը ֆորմալ եւ համագումարի կողմից հռչակվելու առումով, ուրիշ ոչինչ: Եւ կարող եմ այսպես ձեւակերպել՝ Հայ ազգային կոնգրես կուսակցության հռչակումը ընդամենը կատարված փաստի եւ հինգ տարի առաջ կայացած իրողության ֆորմալ արձանագրումն է: Տա Աստված, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը արժանի լինի Կոնգրես դաշինքի դերին, նշանակությանը, եւ կորողանա շարունակել այն ավանդները, որը դրել է այդ դաշինքը: Այս մասը փակվեց:
Ո՞րն է մեր ծրագրի փիլիսոփայությունը: Նախ, այդ ծրագրում պետք էր արտահայտված լիներ այսօրվա մեր Հայ ազգային կոնգրես կուսակցության պատմական ակունքները: Ինչպես քիչ առաջ ասացի, դա նոր չի ստեղծվում, դա լուրջ ակունքներ ունի, ժառանգականություն կա եւ դա լիովին արտահայտված է: Դրանցից մեկը 1988-ի շարժումն է՝ ՀՀՇ-ն, մյուսը՝ Հայ ազգային կոնգրեսը, որը ստեղծվեց 2008-ին: Եւ շատ բան չի փոխվելու՝ եւ մեր գաղափարախոսության եւ պայքարի մեր մեթոդների, եւ մեր համակարգված գործունեության մեջ:
Երկրորդը՝ գաղափարախոսության հիմնական հիմնադրույթներն են: Գաղտնիք չէ, որ ՀՀՇ-ն եղել է ազատական կուսակցություն, դաշինքը, սակայն, այլ էր. այնտեղ հավաքված էին տարբեր գաղափարախոսությունների կրողներ, բայց մենք կարողացանք գտնել համատեղ աշխատելու ձեւ, ընդհանուր լեզու՝ մի կողմ դրած այդ գաղափարախոսական տարբերությունները, եւ շեշտը դնելով Հայաստանի գլխավոր խնդրի վրա, իսկ գլխավոր խնդրի հարցում մենք որեւէ տարաձայնությունր չունեինք, եւ այսօր էլ՝ դատելով ոչ միայն մեր, այլեւ՝ բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններից՝ այդ գլխավոր խնդիրը մնում է նույնը՝ ազատվել ավազակապետությունից եւ Հայաստանում ստեղծել սահմանադրական կարգ, ուրիշ ոչինչ:
Գաղափարախոսական մի նորություն կա՝ ազատականության մասին մեր պատկերացումներն այն ժամանակ որոշ առումով ռոմանտիկ էին, եւ նույնիսկ կարելի է ասել՝ ռեֆլեկտիվ, հակազդեցություն. սովետական բռնապետությունից հետո մենք բոլորս պիտի դառնայինք ամենածայրահեղ լիբերալները, ամենածայրահեղ դեմոկրատները՝ չհասկանալով այն սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նաեւ այդ գաղափարախոսություններում: Եւ մենք կյանքի փորձով, այսպես՝ աստիճանաբար եկանք-հանգեցինք սոցիալ-լիբերալիզմի գաղափարին, որ շարադրված է, դրույթները կան ծրագրում եւ ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ: Սա, ինձ թվում է՝ զարգացման մի շատ կարեւոր էտապ է, որը անցնում է մեր շարժումը:
Մյուսը արժեհամակարգն է, դա բացահայտելու կարիք չկա՝ ժողովրդավարություն, ազատություն, պառլամենտարիզմ, ազատ շուկայական տնտեսություն, մարդու իրավունքներ, եւ այլն: Եւ կա մի բաժին, որը գործնական քաղաքականությանն է վերաբերվում եւ այդ բաժնի կարիքը հետագայում այլեւս կարող է չզգացվել, երբ Հայաստանումն իսկապես հաստատվեն սահմանադրական կարգեր: Այդ բաժնում, ըստ էության, արտահայտված է այն, ինչը որ մենք ունենք Սահմանադրությունում: Եթե ուզում եք իմանալ՝ մեր գաղափարախությունը նույնիսկ կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ բծախնդիր կերպով, քայլ առ քայլ իրականացնել ՀՀ Սահմանադրության դրույթները: Եւ իմացեք, եթե ցանկացած իշխանություն, ով կուզի լինի, կարողանա իրագործել Սահամանդրության դրույթների գոնե մի մասը, հետագայում մյուս մասերը թողնելով մյուսներին՝ ապա նա արդեն մեծագույն գործ արած կլինի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Քաղաքականությունը չպետք է հանելուկ պատկերացնել, դա գործ է, կոնկրետ խնդիր է, եւ հստակ է, եւ այդ ամբողջը արտահայտված է մեր Սահմանադրության մեջ, Սահմանադրություն, որը արդեն կուսակցությունների հետ էլ կապ չունի, եւ որը ընդունել է մեր ողջ ժողովուրդը: Ուրեմն, իշխանության խնդիրն է կատարել Սահամանդրությամբ սահմանված ժողովրդի կամքը, ուրիշ ոչինչ:
Մի փոքր տեսական հարցերից:
Մեկը էլի գաղափարախոսությանն է վերաբերվում: Էլի նաեւ գործնական քաղաքականությանը. ի՞նչ է մեր ուզածը եւ ինչպե՞ս ենք մենք տեսնում այս երկրի բարեփոխումը, կամ համակարգային փոփոխությունը: Ես չեմ վախենում այս բառից, թեեւ շատերը կոմպլեքսավորված են: Մեր խնդիրն է՝ իրականացնել բուրժուադեմոկրատական հեղափոխություն: