Զոյա Թադևոսյանը երկրորդ նախազգուշացումն է արել Ավանի թաղապետին
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի անդամ Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի Ավան վարևական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյան: Դուք ոչ իրավական և ոչ էլ բարոյական իրավունք չունեք զանգահարելու Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նշանակված ընտրական հանձնաժողովների անդամներին և հրավիրել Ձեզ մոտ՝ իբր թե հանդիպման: ՀԱԿ անդամ ընտրական հանձնաժողովականները, ի գիտություն Ձեզ, չե՛ն կեղծում, չե՛ն վաճառվում և չե՛ն գնում կասկածելի հանդիպումների: Զբաղվեք օգտակար աշխատանքով, իսկ եթե շաաաաաաաաաաատ պարապ եք, կարդացեք ՕԵԿ-ի ծրագրերը: Սա ընդունեք որպես երկրորդ նախազգուշացում, երրորդը կլինի հանցագործության մասին հայտարարությունը: Հուսով եմ հասկացաք»։
Զոյա Թադևոսյանը երկրորդ նախազգուշացումն է արել Ավանի թաղապետին
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի անդամ Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.