Լեհաստանի նախագահ. «Մենք աջակցում ենք Ադրբեջանին վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»
Day.az-ին տված հարցազրույցում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, ով այսօր ժամանում է Բաքու, ասել է, որ Լեհաստանը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Ես բազմիցս արտահայտվել եմ պետությունների տարածքային ամբողջականության օգտին, այդ թվում և Ադրբեջանի։ Միայն այս սկզբունքի հիման վրա է հնարավոր կարգավորել ղրաբաղյան հակամարտությունը։ Վերջին շրջանում հայտնվել են հիմնահարցը լուծելու նոր նախաձեռնություններ։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ի վերջո, կհաջողվի հասնել կոնկրետ դրական արդյունքների»,- ասել է Կաչինսկին։ Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բոլոր սցենարները պետք է հենվեն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ «Լեհաստանը աջակցում է Ադրբեջանին վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեհաստանի նախագահը։ Նշենք, որ ժամանակին Լեհաստանը կողմ արտահայտվեց Սերբիայի մասնատմանը և ճանաչեց կոսովոյի անկախությունը։

Ըստ «Ռեգնում»–ի