Ապրիլի 12-ին՝ ժամը 13։20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:
Պարզվել է, որ 1989թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցնելով նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Դանակի սպառնալիքով «ԲՄՎ» է առևանգել
Ապրիլի 12-ին՝ ժամը 13։20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:
Պարզվել է, որ 1989թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ Ա.-ին իջեցնելով նրա «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին` դիմել է փախուստի: Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին դուրս գալով ճանապարհի բանուկ մասից՝ շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: