Լրահոս

02.07.2009 11:53


Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական մարմնի անդամ

 

Այս տարվա մայիս 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԱՄՆ Արևլյան թեմի թեմական նվիրակ,  ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի Նախագահ գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը նշանակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Միջկրոնական երկխոսության խորհրդատվական խորհրդի կազկոմիտեի (Task Force) անդամ:

Միջկրոնական երկխոսության կազմկոմիտեն բաղկացած է 12 կրոնական առաջնորդներից և էկումենիկ ակնառու գործիչներից, որոնք նախագահի հետ քննարկում են միջկրոնական կարևորագույն հարցեր երկու շաբաթը մեկ անգամ տեղի ունեցող հեռախոսակոնֆերանսների միջոցով:

Անցնող ամիսների ընթացքում Վիգեն Սրբազանը նախագահի Խորհրդատվական կառույցների հետ բազմաթիվ քննարկումների է մասնակցել Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և ԱՄՆ եկեղեցիներին հուզող այլ հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը