ՀԱԿ անդամ. «Րաֆֆիին պարզապես կրակը գցեցին, իրավատերը շվարել է և վերածվել խեղկատակության»
Ելույթ ունենալով ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարում՝ ՀԱԿ անդամ, մանկաբարձ–գինեկոլոգ Վահան Վարդապետյանն ընդգծել է, որ 2013թ. ապրիլի 9–ին գաղջ մթնոլորտում զույգ երդմնակալություն տեղի ունեցավ, բայց դարձյալ Հայաստանն աառանց օրինական իշխանության է։
–Րաֆֆիին պարզապես կրակը գցեցին, իրավատերը շվարել է։ Ի՞նչ էին նախատեսել, բայց ինչ ստացվեց։ Շատ անհարմար բան ստացվեց. Սերժ Սարգսյանին չհաջողվեց լուծել իր օրինականության հարցը, իսկ քաղաքացու պայքարը ապօրինի իշխանության դեմ Րաֆֆին վերածեց, մեղմ ասած, խեղկատակության։ Նրանից ընդդիմության առաջնորդ կերտելու ջանքերն ապարդյուն էին։ Ակնհայտ դարձավ, որ անգամ 500 հազարից ավելի ձայն ստացածը ընդդիմության առաջնորդ համարվել չի կարող։ Նույնիսկ կայացած ժողովրդական ալիքը ղեկավարելն ու ուղղորդելը իրենը չէ, ուր մնաց համաժողովրդական շարժում ձևավորելը,–Վահան Վարդապետյանի այս խոսքերը ՀԱԿ համագումարի ներկաներն ընդունել են ծափահարություններով։
Այնուհետև նա ավելացրել է՝ ակնհայտ է դարձել, որ համաժողովրդական շարժումը տրամաբանական ավարտին հասցնի ՀԱԿ–ը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ։

7or.am