1-ին կարգի հաշմանդամ գյումրեցի անօթևանը երազում է տնակ ունենալ
Գյումրեցի 1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ: Անցած մեկ տարում նա զրկվել է երկու ոտքից: Իսկ սոցիալական նպաստների տրամադրման ոլորտում այսպես կոչված բարեփոխումներից հետո նրանց ընտանիքը ՝ հաշվառման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ զրկվել է նաև սոցիալական նպաստից: Ամուսինները մեկ տարի է` ժամանակավորապես բնակվում են հարազատներից մեկի վարձակալած խարխուլ և անձրևի կաթոցներից անպաշտպան, բառիս բուն իմաստով խոնավ մի խրճիթում, որը սեփականատերը քանդելու պատճառաբանությամբ պահանջում է անհապաղ ազատել:
1-ին կարգի հաշմանդամ գյումրեցի անօթևանը երազում է տնակ ունենալ