Լրահոս

13.04.2013 12:20


Արմեն Ռուստամյան. «Մենք կարող ենք Երևանում հաստատել ընդդիմության իշխանությունը»

Արմեն Ռուստամյան. «Մենք կարող ենք Երևանում հաստատել ընդդիմության իշխանությունը»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարին ՀՅԴ անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ «Անկախ մեր տարբերություններից, մենք համոզված ենք, որ այսպես շարունակել չի կարելի»,–իր ելույթում ընդգծեց ՀՅԴ պատգամավորը։

Նա շեշտեց, որ արտագաղթից ու սոցիալ-տնտեսական դժվարություններից «արնաքամ լինող ժողովուրդը» պետք է միասնական ուժերով հիմք դնի մի գործընթացի, որ օր առաջ ունենա բոլորի երազած Հայաստանը:

«Ես վստահ եմ, որ այդպիսի համագործակցության բոլոր հիմքերը կան։ Մենք ունենք նաև առաջին կարևոր առիթը հենց այս ընտրությունները, որ գալու են՝ Երևանի ավագանու ընտրությունները։ Մենք կարող ենք միասնական դիրքորոշումներով հասնել նրան, որ օգտագործվի այդ պատեհ հնարավորությունը՝ Երևանում հաստատել ընդդիմության իշխանությունը»,–հայտարարել է Ա. Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը վստահ է, որ եթե մեկ անգամից միանգամից չհաջողվի ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, ապա դա հնարավոր կլինի անել արդեն ավագանու ներսում՝ արդեն այդ հետընտրական դաշինքն ունենալով, ունենալ ընդդիմադիր քաղաքապետ:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը