Ոստիկանները մեղադրվում են տաքսու վարորդին ազատությունից ապօրինի զրկելու համար
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը մեղադրվում է նախնական համաձայնությամբ խմբի կազմում մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ: Խմբի մյուս անդամը, ըստ մեղադրանքի, կրկին ոստիկան է՝ նրա ընկեր, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանը:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Պողոսյանի հորը` Աղասի Պողոսյանին պատկանող «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ Գառնիկ Թովմասյանը իրեն ամրակցված ավտոմեքենայով ենթակվել էր վթարի, և վթարված ավտոմեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ էր 80 000 ՀՀ դրամ: Տեղեկանալով այս մասին՝ Գոռ Պողոսյանն ու նրա ընկեր Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանից պահանջել են հատուցել գույքային վնասը:
Սակայն վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ վթարն իր մեղքով չի տեղի ունեցել: Դրանից հետո Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանին 5 ժամ՝ ժամը 17-22-ը ապօրինի պահել են գրասենյակիներից մեկում, դուռը վրան փակել և փաստացի զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Այնուհետև Կարապետ Մալխասյանն ու Գոռ Պողոսյանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գառնիկ Թովմասյանին նրա կամքին հակառակ տեղափոխել և մինչև ժամը 02-ը պահել են Կ. Մալխասյանի Ն. Չարբախում գտնվող ամառանոցում, որի ընթացքում առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պահանջել են վերոհիշյալ գումարն ու բաց թողել նրան միայն այն բանից հետո, երբ խոստացել է հատուցել վնասը:
Գոռ Պողոսյանին ու Կարապետ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսագրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը. հոդվածը նախատեսում է ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով: Գ. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը, իսկ Կ. Մալխասյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը մակագրվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին: