Լրահոս

13.04.2013 19:55


«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը` Երևանում

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը` Երևանում

Ապրիլի 15-ին՝ ժամը 18.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում։ Որպես մենակատար հանդես կգա կլարնետահար Իգոր Ֆյոդորովը (Ռուսաստան):

Հիշեցնենք, որ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը մեկնարկել է ապրիլի 10-ին Գյումրիում։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը։ Մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի հանրահռչակումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձևավորումը և փորձի փոխանակման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը