ԼՂՀ Նախագահը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:
Կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բակո Սահակյանը նշել է, որ առանց ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հնարավոր չէ հասնել հակամարտության լիարժեք կարգավորմանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Եվրամիության հետ ամենատարբեր բնագավառներում ավելի լայն համագործակցության հաստատման մեջ: Միաժամանակ նախագահը ավելացրել է, որ դրա համար առկա են համապատասխան նախապայմաններ, մասնավորապես, Արցախի հավատարմությունը ժողովրդավարական զարգացման ուղուն:
Հանդիպմանը ներկա են գտնվել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: