Լրահոս

12.04.2013 18:45


Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:

Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող «Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության համար պայմանագրով նախատեսված 460 հազար դրամ աշխատավարձը, չնայած նրան, որ Հակոբյանը ներկայացրել է բոլոր հաշվետվությունները:

«Ես Երևանից ամսվա մեջ մի քանի անգամ մեկնում եմ Օձուն, ինձ չեն վճարում նաև ճանապարհածախս, գիշերավարձ: Ես ստիպված գիշերում եմ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի տանը: Եթե ես իմանամ՝ հիմնադրամը ֆինանսական հնարավորություններ չունի, ես բարեգործաբար կկատարեմ հեղինակային իմ վերահսկողությունը, սակայն ես գիտեմ, որ այդ հնարավորությունները կան, ուղղակի ինձ չեն վճարում»,–ասում է Միշա Հակոբյանը:

Արշակ Մինասյան,

ճարտարապետ

Այս խորագրի վերջին նյութերը