Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել «Հարավային հոսքի» շրջանակներում
«Հարավային հոսք» խողովակաշարի նախագծի իրականցման շրջանակներում Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել։ Մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Իգոր Սեչինը նման առաջարկ է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Թե ինչպես է Թուրքիան արձագանքելու այս առաջարկին, դեռևս հայտնի չէ։
Նախատեսվում է, որ «Հարավային հոսք» խողովակաշարը Նովոռոսիյսկից պետք է անցնի Բուլղարիա, այնուհետև Իտալիա և Ավստրիա։ Սպասվում է, որ նախագիծն իրականություն կդառնա 2013թ.։ Ենթադրվում է, որ «Հարավային հոսքը» կթուլացնի Ռուսաստանի կախվածությունը հատկապես Ուկրաինայից և Թուրքիայից, որոնք էլ դեպի Եվրոպա վառելիք արտահանելու տարանցիկ երկիր են համարվում։
ՌԴ փոխվարչապետի և թուրք նախարարի հանդիպման ժամանակ խոսվել է նաև «Nabbuco» խողովակաշարի նախագծի մասին։ Ծրագրվում է, որ այն կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի շարունակությունը։
«Հարավային հոսքն» ու «Nabbuco»-ն մրցակից ծրագրեր են համարվում։
Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև «Երկնագույն հոսք-2» խողովակաշարի կառուցման հարցը։ Առաջինն արդեն կառուցված է։ Այն ՌԴ-ից անցնում է դեպի Թուրքիա։
«Շահավետության տնտեսական հստակ հաշվարկը, մրցունակությունը ցույց կտան, թե որ ծրագիրն է լավագույնը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

7or.am