Լրահոս

12.04.2013 14:45


Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը՝ ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը՝ ՀՀ քաղաքացիների համապետական ժողով գումարելու անհրաժեշտության մասին

«Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:

Իշխանության զավթման արդյունքում ձեւավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:

Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսեւորում:

Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնելոր ոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ:

Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել եւ չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու եւ ընդունված որոշմումներն ի կատարածելու համար:

ԱնդրիասՂուկասյան

ՀՀ քաղաքացի

Երեւան, 12 ապրիլի, 2013թ.

Այս խորագրի վերջին նյութերը