Վարդան Օսկանյան. «Մենք փորձելու ենք երկրում իրավիճակ փոխել»
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար ՎարդանՕսկանյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդգծել է, որ ավագանու այս ընտրությունների ընտրարշավը տեղի է ունենում մեր երկրի համար կրիտիկական շրջանում։ Նա վստահ է, որ շատ բան կախված է այս ընտրություններին քաղաքական ուժերի և հասարակության մոտեցումից։
–ԲՀԿ-ն գիտակցում է պատասխանատվությունը և իր վրա առաքելություն է վերցնում:Լրջագույնս մոտենալով այս ընտրություններին՝ մենք փորձելու ենք երկրում իրավիճակ փոխել,–նշել է Վ. Օսկանյանը:
Նա ընդգծել է, որ աշխատելու ենք ոչ իշխանական ուժերի հետ ընտրախախտումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև քաղաքը կառավարելու ուղղությամբ հետագա համագործակցության համար: Ոչիշխանական ուժերի այդ համագործակցությունն էլ, ըստ նրա, պետք է տեղափոխվի խորհրդարան և ձևավորի նոր քաղաքական օրակարգ:
Վարդան Օսկանյան. «Մենք փորձելու ենք երկրում իրավիճակ փոխել»
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդգծել է, որ ավագանու այս ընտրությունների ընտրարշավը տեղի է ունենում մեր երկրի համար կրիտիկական շրջանում։ Նա վստահ է, որ շատ բան կախված է այս ընտրություններին քաղաքական ուժերի և հասարակության մոտեցումից։
–ԲՀԿ-ն գիտակցում է պատասխանատվությունը և իր վրա առաքելություն է վերցնում: Լրջագույնս մոտենալով այս ընտրություններին՝ մենք փորձելու ենք երկրում իրավիճակ փոխել,–նշել է Վ. Օսկանյանը:

7or.am