Լրահոս

12.04.2013 13:54


Զոյա Թադևոսյան. «Րաֆֆին ինչպես Սերժի մոտ գնաց, էնպես էլ՝ Պուտինի»

Զոյա Թադևոսյան. «Րաֆֆին ինչպես Սերժի մոտ գնաց, էնպես էլ՝ Պուտինի»

Մայիսի 5–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ  կուսակցության ցուցակի անդամ Զոյա Թադևոսյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այս 2,5  ամսում որևէ կապ չի հաստատել ժողովրդի հետ, իր օրակարգը չի ներկայացրել և գործել է միայնակ՝ պահի թելադրանքով։

– Այդպես էլ վարվեց ապրիլի 9-ին։ Գյուղերից և քաղաքներից մարդիկ քայլերթով չեն գալիս Երևան, որ կրոնական, բարոյախրատական ելույթ լսեն։ Նրանք իրավունք ունեին «հիմա՛» պահանջելու,–ասել է Զ. Թադևոսյանը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցը նա պայմանավորում է հրապարակում արված հայտարարությամբ.

–Րաֆֆին առաջարկեց, որ Պուտինը գա և ներողություն խնդրի, ինչպես Սերժին էր հրավիրում Ազատության հրապարակ ներողություն խնդրելու։ Բայց Սերժը չեկավ, ի՛նքը գնաց Սերժի մոտ։ Նույնն էլ հիմա է՝ Պուտինը չեկավ, ի՛նքը գնաց Պուտինի մոտ:

Երևանի ավագանու ընտրությունների «Բարև Երևան» դաշինքն էլ ՀԱԿ անդամը համարում է «Ցտեսություն Երևան».

Ես «Ժառանգության» անդամ եմ եղել, դրա համար էլ գիտեմ, թե այդ կուսակցությունում հարցերը ոնց են լուծվում,-ընդգծել է Զ. Թադևոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը