Քաղաքական

12.04.2013 01:00


ԲՀԿ–ն կողմ է, որ 2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի

ԲՀԿ–ն կողմ է, որ 2008թ. մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի

ԱԺ-ում 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ատեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ի տարբերություն 999 պրոբի բազմաթիվ նոստրադամուսների, ովքեր հայտարարեցին, թե այդ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, ինքը Նոստրադամուս չէ։ Ն. Զոհրաբյանն նշել է, որ հետևաբար չի կարող նախապես գնահատականներ հնչեցնել դեռ չստեղծված հանձնաժողովի դեռ չկատարած աշխատանքների մասին։

–Բայց որ հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է խորհրդարանի համար արձագանքելու այդ իրադարձությանը, փաստ է,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը,–պետք չէ այդքան ահաբեկվել քաղաքական քննարկումներից։ Մենք պետք է հնարավորություն ունենանք հարց ուղղել քաղաքական տարբեր թափոններին, նրանց ենթակայության տակ գործող տարբեր թերթոններին և թերթոնիկներին, որոնք այս ողջ ընթացքում փորձում են մարտի 1–ի հետ կապված տարբեր սլաքներ ուղղել դեպի ԲՀԿ–ն և մեր կուսակցության տարբեր ներկայացուցիչների ուղղությամբ:

Ն. Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից նաև ահազանգել է, որ իրենց համակիրներին հրավիրում են «քաղմաս» և զգուշացնում, որ հեռու մնան ԲՀԿ-ից, այլապես խնդիր կունենան ոստիկանության հետ:

–Հիմա մենք ապահո՞վ Հայաստան ենք կառուցում, թե՞ ոստիկանական Հայաստան։ Ո՞վ է տալու այս հարցերի պատասխանները,-ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը՝ միաժամանակ կոչ անելով կողմ քվեարկել վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման որոշման նախագծին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը