Լրահոս

02.07.2009 09:43


Հարձակվել են ՀԱԿ համակիրների վրա

Երեկ, ժամը 20.00-ի սահմաններում Աբովյան փողոցում Հայ Ազգային Կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ, որոնցից ոմանք եղել են զինված: Փորձելով երիտասարդներից խլել բարձրախոսը և թռուցիկները, նրանք հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում Կոնգրեսի համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է պատրաստում:

Այս խորագրի վերջին նյութերը