Լրահոս

12.04.2013 00:05


Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանում է

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կլինի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները:

Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը