Լրահոս

12.04.2013 10:00


Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին տեղեկանում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին ներկա է եղել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկուստեք նշվել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարևոր նախապայմաններից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը