Լրահոս

12.04.2013 08:45


Քաղաքացին ընկել է գնացքի տակ

Քաղաքացին ընկել է գնացքի տակ

Ապրիլի 12-ի ժամը 04։06-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 193 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:

Փրկարարները ոտքով անցնելով մոտ 300 մ` Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը