ՊԵԿ. Լեգենդներ հյուսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից
Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու գործընթացը: Մոցարտ, գետնանցում, հիմա էլ Կարֆուր, անգամ պարսկական շահին հարիր ունեցվածք… Լեգենդներ հյուսելու և կոմիտեի պարզաբանումներն անտեսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից: Դեռևս օմբուդսմենի զեկույցին անդրադառնալիս ենք նշել, որ ըստ օրենքի` հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն և չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց նման գործունեությունն օրենքը որևէ կերպ չի արգելում: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, չանսալով պաշտոնական տեղեկատվությանը, շարունակում են ստահոդ լուրեր տարածելով ջրել «ուրիշի» արտը` բնավ ոչ հանրային շահից ելնելով: Միտումն ակներև է. խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Մնում է եզրակացնել, որ իրար խառնված աղբյուրների խիստ անհանգստության պատճառը կոմիտեի լավ աշխատանքն է` բյուջեի մուտքերի հաջող ապահովմամբ և արդյունավետ բարեփոխումներով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին