Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է «Jeep trophy sprint» տիպի միջազգային բաց մրցարշավ
Սույն թվականի ապրիլի 14-ի ժամը 12:00-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է «Jeep trophy sprint» տիպի միջազգային բաց մրցարշավ «Motul Quadra Drive 2013» խորագրով: Մրցարշավը կազմակերպում են «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան և «Նակօյլ» ընկերությունը իր «Motul» ապրանքանիշի ավտոյուղերով՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցարշավին բացի հայ մարզիկներից ներկա կլինեն նաև մարզիկներ Վրաստանից, Պարսկաստանից, Թուրքիայից, ովքեր հանդես են գալու ներկայացվող երկու դասերում՝ ստանդարտ և էքստրիմ: Մրցարշավը կանցկացվի Նուբարաշենի հրաձգարանում: Մրցարշավին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն լիաքարշակ մեքենա և ցանկություն: Հայտերի և մանրամասների համար զանգահարեք 091 20 17 04; 094 20 17 04 հեռախոսահամարներով: