Լրահոս

11.04.2013 16:19


ԱԺ-ը քննարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը

ԱԺ-ը քննարկում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագծի քննարկումը:

Ըստ նախագծի՝ հանձնաժողովը պետըք է ուսամնասիրի 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված սպանությունները, հրազենային և այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները, նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Այս խորագրի վերջին նյութերը