Լրահոս

01.07.2009 18:36


Վրացի քաղաքագետ. «Վերին Լարսը պետք է միանշանակ բաց լինի»

-Ես կարծում եմ, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները հակված չեն մեծ փոփոխությունների։ Ամեն դեպքում կարծում եմ, որ հասկացողությունն ու բալանսն այստեղ  գերազանցում են։ Կարծում եմ աշխարհում իրար այսքան լավ հասկացող և իմացող ժողովուրդներ այլևս չկան, իսկ այն ինչ կատարվում է քաղաքականության մեջ, շատ բարդ է, այստեղ շատ չլուծված խնդիրներ կան։ Այդ առումով լավ է, որ նախագահների հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել այդ հարցերը,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասել է քաղաքագետ, Հակամարտաբանության և բանակցությունների ռազմավարության միջազգային կենտրոնի տնօրեն Գիորգի Խուցիշվիլին։

Նա նշել է նաև, որ չնայած Ռուսաստանի և Վրաստանի միջև առկա խնդիրներին, Վերին Լարսը պետք է միանշանակ բաց լինի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը