Լրահոս

11.04.2013 14:38


Ո՞ր դեպքում օմբուդսմենը կարող է շահել ՀԱԿ–ի վստահությունը

Ո՞ր դեպքում օմբուդսմենը կարող է շահել ՀԱԿ–ի վստահությունը

«Նախկին օմբուդսմենն ամեն ինչ արեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահությունը քայքայվի: Նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանն իբր պայքարում էր Սերժ Սարգսյանի կատարած խախտումների դեմ, սակայն միաժամանակ լեգիտիմացնում էր դրանք: Դա էր պատճառը, որ ինչ-որ պահից ՀԱԿ-ը դադարեցրեց նրա հետ համագործակցությունը: Հիմա դուք՝ պարոն Անդրեասյան, փորձում եք վերադարձնել այդ վստահությունը։

Սակայն Պաշտպանին վստահելու մասին դեռ վաղ է խոսել, իսկ դրա համար պատճառներ կան: Խոսքը վերաբերում է քաղբանտարկայլներին: 2011-ին կային ինը ճանաչված քաղբանտարկյալ, որոնք հիմա նաև ԱԺ-ում են ու նաև մեր ուժն են ներկայացնում: Հիմա ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն է շինծու մեղադրանքով բանտում: Սա միտումնավոր էր արվել ռեժիմի կողմից: Դուք այս մասին ոչ մի խոսք չեք ասում, դուք կարող եք ասել ձեր նախորդի դեմագոգիան, որ քաղբանտարկյալ հասկացողությունը ճիշտ չէ ու չկա ՀՀ-ում, բայց կոչ կանենք այդպես չվարվել։ Դուք  մի դեպքում կարող եք շահել ՀԱԿ-ի վստահությունը ` եթե պաշտպանեք իշխանության քաղաքական հակառակորդների իրավունքները»,–այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը