Լրահոս

11.04.2013 12:42


Տ.Ուրիխանյան. «Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած ԲՀԿ-ականները դա արել են սեփական պատասխանատվությամբ»

Տ.Ուրիխանյան. «Նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած ԲՀԿ-ականները դա արել են սեփական պատասխանատվությամբ»

«Ապրիլի 9-ին կայացած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ որոշ պատգամավորների մասնակցության թեման որոշ լրատվամիջոցներ դարձրել են էժան շահարկումների առարկա, այդ իսկ պատճառով ուզում եմ տալ սպառիչ պատասխաններ»,- «Panorama.am»-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն չէր քննարկել և որևէ որոշում չուներ ԱԺ հատուկ նիստին մասնակցել կամ չմասնակցելու վերաբերյալ:

Տ. Ուրիխանյանը նշել է նաև այն ԲՀԿ-ականների անունները, ովքեր այդ օրը ներկա չեն գտնվել ԱԺ հատուկ նիստին։

«ԱԺ հատուկ նիստին իրենց որոշմամբ չեն մասնակցել ԲՀԿ հետևյալ պատգամավորները՝ Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Լյովա Խաչատրյանը, Միքայել Մելքումյանը, Ռուբեն Գևորգյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Ռուստամ Գասպարյանը, Մերուժան Սիմոնյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Բազմասեր Առաքելյանը, Արմեն Ավետիսյանը և ես»,թվարկել է նա ու ավելացրել, որ այն պատգամավորները, ովքեր եղել են մարզահամերգային համալիրում, դա արել են սեփական որոշմամբ և սեփական պատասխանատվությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը