Վանաձոր եւ Գյումրի քաղաքները ՀՀ կառավարությունից 300-ական մլն դրամ կստանան փողոցների բարեկարգման համար: Նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը ներկայացնող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հայտնել է, որ վերջին 2 տարում Գյումրին տարբեր ծրագրերով կառավարությունից ստացել է 2.1 մլրդ, որից 1.3 մլրդ դրամ հատկացվել է փողոցների բարեկարգմանը: Վանաձորը ստացել է 2 մլրդ դրամ, որից 680 մլն դրամը՝ ճանապարհների բարեկարգմանը: Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հարցին, թե այդ քաղաքները իրենց բյուջեներից գումար հատկացնո՞ւմ են, Ա. Գեւորգյանը պատասխանեց, որ Գյումրիի քաղաքային բյուջեից հատկացվելու է 300 մլն դրամ, սակայն այդ գումարները կտրամադրվեն սեփական եկամուտների ստացմաը զուգահեռ, իսկ ներկայում հրատապ անհրաժեշտ է վերացնել ձմռան հետեւանքները ճանապարհներին: «Գյումրիում վիճակն ավելի վատ է»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյան. «Գյումրիում վիճակն ավելի վատ է»
Վանաձոր եւ Գյումրի քաղաքները ՀՀ կառավարությունից 300-ական մլն դրամ կստանան փողոցների բարեկարգման համար: Նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը ներկայացնող ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը հայտնել է, որ վերջին 2 տարում Գյումրին տարբեր ծրագրերով կառավարությունից ստացել է 2.1 մլրդ, որից 1.3 մլրդ դրամ հատկացվել է փողոցների բարեկարգմանը: Վանաձորը ստացել է 2 մլրդ դրամ, որից 680 մլն դրամը՝ ճանապարհների բարեկարգմանը:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հարցին, թե այդ քաղաքները իրենց բյուջեներից գումար հատկացնո՞ւմ են, Ա. Գեւորգյանը պատասխանեց, որ Գյումրիի քաղաքային բյուջեից հատկացվելու է 300 մլն դրամ, սակայն այդ գումարները կտրամադրվեն սեփական եկամուտների ստացմաը զուգահեռ, իսկ ներկայում հրատապ անհրաժեշտ է վերացնել ձմռան հետեւանքները ճանապարհներին: «Գյումրիում վիճակն ավելի վատ է»,- նկատել է Տիգրան Սարգսյանը: