Հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի «Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Բացառապես առաջին անգամ հանրությանը ներկայացվող հնագիտական 100-ից ավելի առարկաները հեռավոր անցյալը կմոտեցնեն մեզ` լրացնելով գրավոր աղբյուրներից հայտնի Ուրտեխե-Ուրտեխինի երկրի նյութական մշակույթի մասին մեր իմացությունը:
Ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեև ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին և կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն և հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի տեղական ինքնատիպ մշակույթի իրեղեն վկայություններ (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ – Շուշի – Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաև Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեև նույն նշանակությունը, ինչ այսօր Երևան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին: Պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախում իրականացվող հնագիտական հետախուզումները, ապա 1977-2001թթ. Ծիծեռնավանքի պեղումներն ու վերականգնողական աշխատանքները, իրավամբ, ժառանգության հայ պահապանի նվիրումի վկայություն են …
«Հողի հիշողությունը. Արցախ» ցուցահանդեսը այս ապրիլի 18-ին «Էրեբունի» թանգարանի հարկի տակ կմիավորի Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների և, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժևորման և մեկնաբանման կարևորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլ նաև հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը:
Ժառանգությունն ընդհանուր հիշողության աղբյուր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան