Լրահոս

11.04.2013 12:16


Ականազերծման դասընթացներ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում

Ականազերծման դասընթացներ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում

Ս.թ. ապրիլի 2-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  համակարգմամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկել է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման դասընթացը:

 Այն հանդիսանում է Հայաստանում ականազերծման ուղղությամբ իրականացվող ուսումնավարժական ծրագրի հերթական փուլը: Դասընթացի առաջին շաբաթվա ընթացքում ներգրավվել են նախորդ փուլում (անցյալ տարվա սեպտեմբերին) պատրաստված ականազերծման հրահանգիչները` անցած դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները  վերհիշելու և ամրապնդելու նպատկով: Դասընթացի երկրորդ շաբաթը նախատեսված է ականազերծողների համար և դասընթացի առաջին շաբաթվա մասնակիցները հանդես են գալիս որպես հրահանգիչներ և ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացնում են վարժանքը:

Դասընթացներին ներգրավված են և վերապատրաստում են անցնում նաև ՀՀ ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մասնագետները:

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում անցկացվող նմանատիպ դասընթացները պարբերական բնույթ են կրում և հայ ականազերծողների վերապատրաստման, փորձի փոխանակման գործում կարևոր նշանակություն ունեն:

Այս խորագրի վերջին նյութերը