Լրահոս

11.04.2013 11:58


ԿԸՀ են ներկայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը

ԿԸՀ են ներկայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2013թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև 2013թ. ապրիլի 10-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը նշանակումներ են կատարել բոլոր 464 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Այս խորագրի վերջին նյութերը